Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թրամփի այս հայտարարությունը պարզապես նվեր է Էրդողանին». Վարուժան Գեղամյան

12:40, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
«Թրամփի այս հայտարարությունը պարզապես նվեր է Էրդողանին». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
     «Մենք կոչնչացնենք Թուրքիային տնտեսապես, եթե նրանք հարվածեն քրդերին». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ։ Սա ասվել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման համատեքստում։

Մի կողմ դնենք այն փաստը, որ զորքերի դուրս բերումը կարող է դեռ երկար ձգձգվել՝ չնայած հայտարարություններին։ Դրան, ինչպես նաև ԱՄՆ զորքերի դուրս բերման հետևանքներին դեռ կանդրադառնանք։
     Բայց մի բան հստակ կարող եմ ասել. Թրամփի այս հայտարարությունը պարզապես նվեր է Էրդողանին մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։

Էրդողանն ու թիմը հակաթուրքական այս հայտարարությունը կօգտագործեն իրենց իշխանական թիմի՝ Թուրքիայի փրկչի կերպարում վերահաստատման ու ամրապնդման համար։ Իսկ դա զգալիորեն կմեծացնի իշխող ուժին սատարողների քանակը, որոնք կհամախմբվեն «արտաքին վտանգի» առջև։ Իր հերթին սա էլ նշանակում է ավտորիտարիզմի նոր չափաբաժին»:

| | |
3277 | 0
Facebook