Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիան

12:00, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա:

«Սկսում ենք Սիրիայից զորքերի՝ վաղուց հասունացած դուրսբերումն ու միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ ենք հասցնում այն ամենին, ինչ մնացել է ԴԱԻՇ-ի խալիֆայությունից: Կրկին հարձակում կգործենք այնտեղ, որտեղ կվերաձևավորվի ԴԱԻՇ-ը: Տնտեսապես կկործանենք Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել քրդերի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ «քրդերը սադրեն Թուրքիային»:

«Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան ԴԱԻՇ-ի ոչնչացման հարցում ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունից ամենախոշոր օգտվողներն են: Մենք ևս կշահենք դրանից, ժամանակն է, որպեսզի մեր զորքերը տուն վերադառնան: Դադարեցնենք անվերջ պատերազմները»,- ասվում է Թրամփի տարածած հաղորդագրության մեջ:

23858 | 0
Facebook