Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ամեն մեկը՝ իր տեղում». Հակոբ Կարապետյան

00:10, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
«Ամեն մեկը՝ իր տեղում». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսանյութում Օպերայի հարակից տարածքի կանաչապատման հարցի շուրջ ներկայացված է նաև սրճարանատերերից Արսեն Մանուկյանի տեսակետը։ Պարոն Մանուկյանի մտահոգությունը միանգամայն ընկալելի է՝ մարդիկ ներդրումներ են արել, գործ դրել։ Բայց այստեղ միակ իրավական հիմքը Երևան համայնքի հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրն է։ Գործարարները սովորաբար պատշաճ գնահատում են իրենց գործի ռիսկերն ու հնարավորությունները։
     Ուրիշ բան, եթե նրանք ինչ-ինչ ստվերային պայմանավորվածություններ են ունեցել որ «իրենց բան ասող չի լինի»։ Սրա մասին ես կարող եմ միայն ենթադրություններ անել։
     Մյուս կողմից, այո, քաղաքային իշխանությունն այսօր պատրաստ է ցանկացած գործարարի հետ քննել բիզնեսի ծավալման օրինական պայմանները։ Քաղաքին ևʹ սրճարաններ ու զվարճանքի վայրեր են պետք, և օպերա, ևʹ ուղղակի կանաչ տարածք։ Բայց ամեն մեկը՝ իր տեղում»:

| | |
2422 | 1