Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

10:00, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Բացումն ազդարարել է ամենաավագ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Հիշեցնենք՝ նոր խորհրդարանն ունի 132 պատգամավոր: ԱԺ-ում ներկայացված է երեք ուժ. «Իմ քայլը» դաշինք՝ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 26 մանդատ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 18 մանդատ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
7084 | 0
Facebook