Խնդրում ենք սպասել...
COMMENT.am

Իրադարձություններ

Մեկ անձը՝ 5 ֆեյք. Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը «Ֆեյսբուք»-ում. ԻՔՄ

20:20, կիրակի, 13 հունվարի, 2019 թ.
Մեկ անձը՝ 5 ֆեյք. Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը «Ֆեյսբուք»-ում. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակից տեղեկանում ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։

Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 ֆեյք սկզբունքով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի արդյունքում մենք կարողացել ենք պարզել այն ամենը, ինչը կներկայացնենք ստորև։

Եվ այսպես, փաստացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական կազմակերպությունը ղեկավարում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ 21-ամյա այս աղջիկը, սակայն, պատգամավորի օգնականի հաստիքում գրանցված լինելով հանդերձ, ղեկավարել է «ՄԱՊ» կոչվող այս ՀԿ-ն, որի առաքելությունը եղել է Վահե Էնֆիաջյանի դրական քարոզչությունը «Ֆեյսբուք»-ում։ Կազմակերպության անդամները բաժանված են եղել մի քանի խմբերի, որոնցից ամեն մեկին տրվել են ֆեյսբուքյան 5-ական ֆեյքերի մուտքանուններ և գաղտնաբառեր, որոնցով վերջիններս պարտավոր են եղել աշխատել։

Այնուհետև «Ֆեյսբուք»-ում հատուկ ստեղծված խմբերով Լիաննան կամ ԲՀԿ երիտթևից այլ անդամներ հրահանգներ են տվել աշխատակիցներին՝ այս կամ այն հրապարակումը մեկնաբանելու, տարածելու կամ հավանելու։ Այս ամենը պետք է արվեր նախապես տրված 5-ական ֆեյքերով։

Աշխատանքը կատարելուց հետո «ֆեյքապահները» պարտավոր էին լուսանկարել (screenshot) կատարված աշխատանքը և կրիչի միջոցով ներկայացնել Լիաննային, որն էլ, իր հերթին, այդ ամենը ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանի աշխատակազմին։

Ինչպե՞ս պարզեցինք այս ամենը

Նախապես մշակված ծրագրով մեր թիմի ներկայացուցիչ Օֆելյա Սիմոնյանին հաջողվեց հայտնվել «ֆեյքերի բանակում»։ Լիաննա Մանուկյանի հետ հարցազրույցի բարեհաջող ավարտից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Օֆելյան պետք է զբաղվի ԲՀԿ PR-ով և դրա դիմաց վճարվի՝ ամսական 100 հազար դրամի չափով։ Որևէ տեսակի աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն, չստորագրվեց, Օֆելյան հարկային մարմիններում չգրանցվեց (ինչը վարչական իրավախախտում է):

Պայմանավորվածությունից մի քանի օր անց Լիաննա Մանուկյանը մեր թիմակցին ավելացրեց ֆեյսբուքյան հատուկ խումբ, որտեղից էլ պետք է հանձնարարականներ տար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
4730 | 1
Facebook