Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայտնի է «Լոռի»-ի նոր գլխավոր տնօրենի անունը

19:30, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
Հայտնի է «Լոռի»-ի նոր գլխավոր տնօրենի անունը

Դավիթ Աբրահամյանն այսուհետ կզբաղեցնի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: Ակումբի կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ Աբրահամյանը պատասխանատու կլինի նաև սելեկցիայի համար: Լինելով վանաձորցի՝ Աբրահամյանը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է մի շարք ֆուտբոլային գործակալություններում: 2013 թվականին աշխատել է Մոսկվայի «Դինամո»-ում՝ որպես տրանսֆերների հարցերով նախագահի խորհրդական:

Որպես գործակալ՝ համագործակցել է հայկական ակումբների հետ: Նրա միջոցով Հայաստանում են խաղացել Սերժ Դեբլեն, Բորիս Կադիոն, Կվասի Սիբոն, Ֆոֆանա Բեկոն, Լուբամբո Մուսոնդան, Դամե Դիոպը, Լամին Լի Յորոն, Ժան-Ժակ Բուգուհին, Էբուե Կուասսին, Էմմանուել Մբոլան, Էդվարդ Կպոդոն, Դրիսա Դիարասուբան և այլք:

| | |
1719 | 0
Facebook
COMMENT.am