Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը Ռուսաստանի 9 քաղաքացու է արտաքսել

16:10, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
Ադրբեջանը Ռուսաստանի 9 քաղաքացու է արտաքսել

Ադրբեջանի իրավապահ մարմիններն արտաքսել են Ռուսաստանի 9 քաղաքացու՝ երկրում քրիստոնեություն քարոզելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն:

Վերջինի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ոստիկանության, պետական անվտանգության ծառայության և կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական հանձնաժողովի համատեղ ջանքերով պարզվել է, որ Բաքվի Բինաղադիի շրջանի տներից մեկում Ռուսաստանի Դաշնության 9 քաղաքացիներ անօրինական կրոնական հավաքներ են անցկացնում»:

Ադրբեջանցի իրավապահները հայտնել են նաև, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է քրիստոնեություն քարոզող 5 գիրք, 113 սկավառակ և ավելի քան 28 հազար այցեքարտ:

| | |
4717 | 1
Facebook