Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից

15:00, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, 20 վիրավոր, հաղորդում է Euronews-ը:

Վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Տրեվիզ փողոցում գտնվող հացաբուլկեղենի խանութում տեղի ունեցած պայթյունի պատճառով, ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, ողջ թաղամասը ծխով է պատվել: Վնասվել են խանութի շենքն ու մոտակայքում կայանված մեքենաները: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:

Նշվում է, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է 100 մետր հեռավորության վրա:

Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից

Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից

Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից
12458 | 1
Facebook