Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ցուցարարները հորդորում են պատգամավորներին՝ միանալ իրենց

14:45, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
Ցուցարարները հորդորում են պատգամավորներին՝ միանալ իրենց

Ոստիկանները շարունակում են բանակցել Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող բողոքի ակցիայի մասնակիցներ հետ՝ հորդորելով բացել օդանավակայանի ճանապարհը։ Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը կոչ արեց Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներին միանալ իրենց։

«Մենք սպասում ենք մեր պատգամավորներին, մի քանի բան ունենք փոխանցելու, որ 7-րդ գումարման ԱԺ-ում այդ հարցը բարձրացնեն: Արդարադատության համակարգում խնդիր կա, պետք է նրանք բարձացնեն այդ հարցը: Եթե չգիտեն՝ ինչ ձևով, ցույց կտանք՝ ոնց անեն»,- ասաց Աբրահամյանը:

Քիչ առաջ այստեղ եկավ նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը. «Ես երաշխավորում եմ, որ դատական համակարգն առողջացվելու է, բայց այդ հարցը չի կարող այստեղ՝ փողոցում լուծվել»,- ասաց նա:

Ներկայացնում է 1in.am-ը
| | |
3373 | 3
Facebook