Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ մշակույթի նախարարությանը մեղադրելը». Տիգրան Գալստյան

12:50, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
«Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ մշակույթի նախարարությանը մեղադրելը». Տիգրան Գալստյան

ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքրիկ Երգիչների շենքը (#Արամի23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով: Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից:
     Արամի 23-ի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ մշակույթի նախարարություն չի ներկայացվել:
     հ.գ. դեռ օգոստոսին մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու մասով, կասկած չունեմ, որ մեղավորները կպատժվեն»:

| | |
1465 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
haj
haj 13:05, 12.01.2019
...նոր բան ժողովուրդ... էս նորերն էլ վալեյբոլ են սովորում՝ գնդակը անհասկանալի էսկողմ-էնկողմ նետելով...
... ամոթի զգացում ունեք? գործ արեք, իրար մի մեղադրեք...