Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ ենք Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, սակայն մեկ պայմանով». Ալիև

11:55, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
«Պատրաստ ենք Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, սակայն մեկ պայմանով». Ալիև

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ ՀՀ նոր ղեկավարությունը «սկզբնապես փորձում էր խուսափել բանակցություններից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի հետ»:

«Բաքուն մերժել է Երևանի այդ փորձերը»,- հավելել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորման միջնորդները ևս չկարողացան աջակցել նման մոտեցումը, ինչի արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվեց»:

Ալիևի խոսքով՝ Հայաստանում «բարդ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և միակ ելքն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

«Մենք դրան պատրաստ ենք, սակայն ունենք մեկ պայման՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- ասել է նա:

Ավելի վաղ Ալիևը քննադատել էր ՀՀ նախկին իշխանություններին:

26197 | 16
Facebook