Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում դեռևս արտակարգ դրություն չեն հայտարարի

10:40, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
ԱՄՆ-ում դեռևս արտակարգ դրություն չեն հայտարարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս մտադիր չէ երկրում արտակարգ դրություն սահմանել և սպասում է Կոնգրեսի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման հարցով որոշմանը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ներկա պահին չենք դիտարկում երկրում արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Կոնգրեսը կատարի իր աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ պատը պետք է կառուցվեր նախորդ վարչակազմի կողմից:

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ գործն ավարտին կհասցնի, որպեսզի «Ամերիկան պաշտպանի հանցագործներից, թմրամոլներից, մարդկանց առևտրով զբաղվողներից և շատ այլ խնդիրներից»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը գտել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը:

6909 | 0
Facebook