Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տուշոնկի փաստաբան». լարված իրավիճակ՝ Վերաքննիչ դատարանի դիմաց

17:50, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
«Տուշոնկի փաստաբան». լարված իրավիճակ՝ Վերաքննիչ դատարանի դիմաց

Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Վերաքննիչ դատարանի դիմաց: Երբ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նիստը հետաձգվել է ու դուրս եկավ շենքից, ցուցարարները մոտեցան նրան:

Ցուցարարներ- Դուք մեզ որակավորում եք տվել. թափթփուկն ո՞վ ա մեզանից:

Պաշտպան- Իսկ ո՞վ է նման բան ասել:

Ցուցարարներ- Դուք:

Պաշտպան- Սխալ եք լսել, ուշադիր լսեք:

Այնուհետ փաստաբանը դիմեց իրավապահներին՝ հայտնելով, որ ինքն ուզում է շարունակել ճանապարհը, բայց խոչընդոտում են: Հավաքվածները նրա ետևից բղավեցին «տուշոնկի փաստաբան»:

Տեսանյութը՝ iravaban.net-ի

| | |
14903 | 6
Facebook
COMMENT.am