Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Վերաքննիչ դատարանի դիմաց: Երբ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նիստը հետաձգվել է ու դուրս եկավ շենքից, ցուցարարները մոտեցան նրան:
Ցուցարարներ- Դուք մեզ որակավորում եք տվել. թափթփուկն ո՞վ ա մեզանից:
Պաշտպան- Իսկ ո՞վ է նման բան ասել:
Ցուցարարներ- Դուք:
Պաշտպան- Սխալ եք լսել, ուշադիր լսեք:
Այնուհետ փաստաբանը դիմեց իրավապահներին՝ հայտնելով, որ ինքն ուզում է շարունակել ճանապարհը, բայց խոչընդոտում են: Հավաքվածները նրա ետևից բղավեցին «տուշոնկի փաստաբան»: