Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը հետաձգվեց (տեսանյութ)

17:10, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը հետաձգվեց (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ տեխնիկական պատճառներով Մանվել Գրիգորյանի դատավարությունը հետաձգվել է: «Որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա միջնորդություններ ներկայացնելու համար, ուստի տրամադրվել է ողջամիտ ժամանակ այդ հարցերը կարգավորելու համար»:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ դատավարությանը չի մասնակցում Մանվել Գրիգորյանը, փաստաբանն ասաց՝ չի կարող ասել. «Ամեն դեպքում նա չի խուսափում դատական նիստին ներկա գտնվելուց և պատրաստ է մասնակցել այս գործընթացին»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը, որի ժամանակ պետք է քննվեր վերջինին կալանքից ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը:

| | |
2088 | 0