Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Փորձ է արվում փոխել իրավիճակը և ժողովրդագրությունը». Կարեն Հովհաննիսյան

04:15, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
«Փորձ է արվում փոխել իրավիճակը և ժողովրդագրությունը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրդերը նորից բռնել են գաղթի ճանապարհը: 2018-ի գարնանը Քիրքուք վերադարձած քրդերը հույս ունեին, որ այլևս չեն լքի իրենց բնակավայրը: Սակայն երեկվանից Քիրքուքում կրկին հակաքրդական տրամադրություններ են, իջեցվել է քրդական դրոշը Քրդստանի կառավարության ներկայացուցչության շենքի վրայից, նորից քրդերին պատկանող տների վրա ինչ-որ նշագրումներ են հայտնվել, որոնք էլ անհանգստացրել են քրդերին: Այս պահին Իրաքի հակահաբեկչական ուժերը, հրամանատար Աբդուլվահաբ ալ-Սաադի գլխավորությամբ, ժամանել են Քիրքուք և իրականացնում են գործողություններ, որի արդյունքում խոնարհվում են բոլոր քրդական դրոշները, որոնք թեկուզ մասնավոր տարածքներում են գտնվում: Քիրքուքի նահանգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաքան ալ-Ջաբուրին հայտարարել է, որ գործողության մեջ է դրվում Իրաքի Սահմանադրության 140-րդ հոդվածը: Պետք է նշեմ, որ 2003-2017թթ. Քիրքուքում գլխավոր դրոշ էր համարվում հենց Քրդստանի դրոշը, սակայն այն ամբողջովին Իրաքի վերահսկողության տակ անցնելուց հետո այլևս փորձ է արվում փոխել իրավիճակը և ժողովրդագրությունը»:

| | |
2097 | 2