Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»». Արմեն Աշոտյան

17:05, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
«Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»: Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝

ա. ԵՄ-ն հանիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը,
     բ. ԵՄ անդամ Ֆրանիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և գնալով ավելի շատ է դիրքավորվում այդ դերում հենց որպես ԵՄ ներկայացուցիչ,
     գ. Մինսկի խմբի անդամ 11 պետություններից 5 ԵՄ անդամ են՝ ի հավելումն արդեն հիշատակված Ֆրանսիայի, նաև Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա,
     դ. ԵՄ-ի հետ ճիշտ դիրքավորման դեպքում մեծանում են շանսերը այդ դրական ազդակը տարածելու նաև ԵՄ անդամ պետությունների վրա,
     ե. ԵՄ-ն աշխարհի բոլոր գերկենտրոնների շարքում դեռևս ամենահավատարիմն է արժենքրի վրա խարսխված քաղաքական ռազմավարություններին, ինչի դեպքում Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարն առավել ընկալելի է դառնում: Սա էր պատճառը, որ հայկական կողմի համառ և արդյունավետ ջանքերի շնորհիվ Հայաստան-ԵՄ համաձայնագրում գնահատականներ են տրվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խումբ), հիմնական սկզբունքներին (այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), քաղաքական դիրքորոշումներին (2008-ից սկսած համանախագահ երկրների բոլոր համատեղ հայտարարությունները): Այս հանգամանքը լրջագույն հավելյալ արժեք է ստեղծում Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում, և որպեսզի այս արժեքն իրավական պարտադիր ուժ ստանա, անհրաժեշտ է համաձայնագրի լիարժեք վավերացումը Եվրախորհրդարանի կողմից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույնպես բանակցում է իր նոր շրջանակային համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանն ահռելի ջամնքեր է գործադրում, որպեսզի համաձայնագրի առնվազն նախաստորագրումը տեղի ունենա մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները: Ադրբեջանական կողմը խիստ դժգոհ էր Հայաստանի հետ համաձայնագրում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից և մինչ այսօր աշխատանքներ է տանում իր համաձայնագրում առավել բարենպաստ դիրքորոշում կորզելու համար: Հայկական դիվանագիտության առջև կանգնած այս խնդիրն իշխանափոխությունից հետո խորացել է նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը` փոխարենը բավարարվելով «վերելակային դիվանագիտույամբ»: Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»: Իշխանափոխությունից հետո անհասկանալի է նաև, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի նախկինում եղած ռեսուրսը նոր իշխանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է, կամ վերանում: Հասկանալի պատճառով այս հարցով ավելին ներկայացնել չեմ կարող, բայց ցավով արձանագրում եմ, որ այդ ճակատն այս պահին նույնպես սրընթաց մերկանում է»:

7123 | 5
Facebook