Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Էնդի Մառեյը հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին

13:50, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
Էնդի Մառեյը հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մառեյը, արցունքներն աչքերին, հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին: Պատճառն աջ ազդրի վնասվածքն է, որը նա ավելի վաղ վիրահատել էր, սակայն ցավը չէր անցել։

«Ասել եմ թիմիս, որ էլ այսպես չեմ կարող։ Պետք է կանգ առնեմ, քանի որ խաղում եմ՝ չհասկանալով, թե երբ կդադարի ցավը: Ես գիտակցեցի, որ պետք է այս որոշումն ընդունեմ։ Ասել եմ թիմիս, որ կկարողանամ դիմանալ մինչև «Ուիմբլդոն», և այնտեղ կավարտեմ կարիերաս, բայց վստահ չեմ, որ կկարողանամ: Հանդես կգամ Մելբուրնում, քանի որ դեռ կարող եմ խաղալ որոշակի մակարդակում, բայց ոչ այն մակարդակում, որը հաճույք կբերեր: Ցավն իսկապես շատ ուժեղ է: Չեմ ցանկանում այսպես շարունակել խաղալ: Հնարավոր է՝ Ավստրալիայի բաց առաջնությունն իմ վերջին մրցաշարը դառնա: Վստահ չեմ, որ կարող եմ ևս 4 կամ 5 ամիս խաղալ այս ցավերով»,- նշել է Մառեյը։

Նշենք, որ Մառեյն աշխարհի նախկին առաջին ռակետն է, նա «Մեծ Սաղավարտի» մրցումների եռակի հաղթող, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և Դևիսի գավաթի հաղթող։

Էնդի Մառեյը հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին
| | |
705 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am