Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դե Նազիկին փռեք ասֆալտին իրա «կալոնայի» հետ». ակցիայի մասնակիցը դիմեց վարչապետին

13:10, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
«Դե Նազիկին փռեք ասֆալտին իրա «կալոնայի» հետ». ակցիայի մասնակիցը դիմեց վարչապետին

«Պարոն Փաշինյան, հիմա Ձեզ եմ դիմում. ինձ հետաքրքրում է, որ ասում եք՝ «փռեք ասֆալտներին», դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ: Էդ ա մեր պահանջը: Նազիկը կալոնայով, ախրանայով, ման ա գալիս, ոնց ուզում ա, որտեղ ուզում ա. Էս ա՞ օրինական երկիրը, էս ա՞ նոր Հայաստանը: Մենք նոր Հայաստանն էսպես չենք պատկերացնում, օրենքը պետք է բաշխվի հավասարաչափ՝ կապ չունի գեներալ ա, բանվոր ա, թե նախարար: Էդ ոնց ա՞ լինում, որ «Հանրապետական»-ի կեղծարարներն «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակում են՝ փոխանակ էդ մարդիկ պատասխան տան էս ժողովրդին»,- բարձրախոսով հայտարարեց Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցի մասնակիցներից մեկը՝ շեշտելով, որ «չագուչն» էլ է իրենց ձեռքը, «մեխն էլ» և որոշողն իրենք են լինելու:

Հիշեցնենք, որ այսօր էջմիածինցիները վերսկսել են բողոքի ակցիան՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ: Նրանք նշում են, որ նա իրավունք չունի ազատության մեջ գտնվել: Այս պահին ցուցարարները քայլերթ են իրականցնում Էջմիածնում՝ երբեմն փակելով գլխավոր փողոցները:

| | |
18827 | 11
Facebook