Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհվի

20:15, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհվի

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ շուտով ներում է շնորհվելու ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Նշվում է, որ Արդարադատության նախարարության դատապարտյալների ներման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը, և այն պետք է ներկայացվի ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 23 տարի առաջ։ 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի սպանության մեղադրանքով դատապարտվեցին նրա համակուրսեցիներ Արամ Հարությունյանը՝ 15 տարի, և Մհեր Ենոքյան՝ գնդակահարություն, որը հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Դեպքից 19 տարի անց միջազգային փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, ըստ որի՝ Մհեր Ենոքյանը չի եղել սպանություն կատարող անձը։ Սակայն դատախազությունը դա նոր երևան եկած ապացույց չէր համարել։

«Չունենք դատահոգեբանական, գենետիկական փորձաքննություններ, իսկ հանցագործության գործիքից բացակայում է Մհեր Ենոքյանի մատնահետքը»,- նշել էր նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Ոմանք ողջունում են հնարավոր ներման հարցը, ոմանք էլ՝ քննադատում և նախաձեռնում ստորագրահավաքներ, ծրագրում բողոքի ակցիաներ։ «Հույս ունեմ, որ ճիշտ որոշում կլինի, այսինքն, ներում չի շնորհվի։ Եթե հակառակ որոշում լինի, ուրեմն այս պետությունը չի կարող լինել պետություն»,- ասում է սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան:

Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ եք արդյոք, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհվի:

| | |
14095 | 7
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
haj
haj 20:51, 11.01.2019
ինչ է նշանակում՝ Մհեր Ենոքյանին ներում շնորհել. արդար դատավարություն է պետք իրականացնել, չեմ ճանաչում, բայց եթե հաբռգած տիպեր են, ապա պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն...
բայց գիտենք նաև դեպքեր, երբ իրենց վրա են վերցնում՝ հաբռգածների փոխարեն՝գումարի դիմաց... կուզեի՝ ամեն ինչ արդար լուծում ստանար, թե չէ՝ գնալով հիասթափությունը խեղդում է...
փոշմանում եմ՝ էն օրերի՝ անսահման ոգևորությանս համար... շատ կուզենամ սխալվել...
haj
haj 20:56, 11.01.2019
... չեմ հասկանում՝ ինչու եք պատասխանատվությունից խուսափում? նմանատիպ հարցերը քվեարկությամբ որոշելը այսօրվա իշխանությանը ժողովրդի ձեռքին դարձնում է խաղալիք...
մի խաղացեք մարդկանց ճակատագրի հետ...
Alla
Alla 22:42, 11.01.2019
Iharke dem enq mardaspanin nerum snorhen, ytenc takanqnerin koxm em vor gndakaharen, voch mi depqum aydpisi manyak takanqnerin chpetq e azatutyun tan, ytencnery mi hat arit unenan nuyn dzevi kmorten erexu ek, knojel, tmetcahasaki el, ban u gortc chuneq poxanak erkri masin mtaceq tarvel eq inch vor taptpuk takanq srika mardaspani hartcov
Karlos
Karlos 23:37, 11.01.2019
Iharke voch,mardaspani texy bantn e