Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհվի

20:15, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհվի

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ շուտով ներում է շնորհվելու ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Նշվում է, որ Արդարադատության նախարարության դատապարտյալների ներման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը, և այն պետք է ներկայացվի ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 23 տարի առաջ։ 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի սպանության մեղադրանքով դատապարտվեցին նրա համակուրսեցիներ Արամ Հարությունյանը՝ 15 տարի, և Մհեր Ենոքյան՝ գնդակահարություն, որը հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Դեպքից 19 տարի անց միջազգային փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, ըստ որի՝ Մհեր Ենոքյանը չի եղել սպանություն կատարող անձը։ Սակայն դատախազությունը դա նոր երևան եկած ապացույց չէր համարել։

«Չունենք դատահոգեբանական, գենետիկական փորձաքննություններ, իսկ հանցագործության գործիքից բացակայում է Մհեր Ենոքյանի մատնահետքը»,- նշել էր նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Ոմանք ողջունում են հնարավոր ներման հարցը, ոմանք էլ՝ քննադատում և նախաձեռնում ստորագրահավաքներ, ծրագրում բողոքի ակցիաներ։ «Հույս ունեմ, որ ճիշտ որոշում կլինի, այսինքն, ներում չի շնորհվի։ Եթե հակառակ որոշում լինի, ուրեմն այս պետությունը չի կարող լինել պետություն»,- ասում է սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան:

Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ եք արդյոք, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհվի:

23079 | 25
Facebook