Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից ռազմատեխնիկայի դուրսբերման գործընթացը

12:30, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից ռազմատեխնիկայի դուրսբերման գործընթացը

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակի դուրսբերման գործընթացը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներին:

«Որոշակի խմբաքանակ արդեն դուրս է բերվել»,- հայտնել է աղբյուրը: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ինչ խմբաքանակի մասին է խոսքն ու ինչ ճանապարհով է այն դուրս բերվել՝ օդային, թե՝ ցամաքային:

Ինչպես նաև Միացյալ Նահանգների իշխանությունները չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հատվածում էր այդ խմբաքանակն օգտագործվում, սակայն լրագրողները ենթադրել են, որ այն օգտագործվում էր Սիրիայի հյուսիսում:

Բացի այդ, ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հստակ ժամանակահատված սահմանել: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ դա պայմանավորված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ակտիվացման հետ կապված մտահոգություններով և քրդական միավորումների անվտանգությունն ապահովելու ցանկությամբ: Միևնույն ժամանակ, Պենտագոնը պարտավոր է զորքերի դուրսբերման հրամանն արձակած նախագահ Թրամփին այդ հարցում որևէ առաջընթացի ապացույց ներկայացնի:

6421 | 0
Facebook