Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկած նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց: «Դատական նիստը չկայացավ այն պարզ պատճառով, որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը չէր ստացել և հնարավորություն չէր ունեցել գրավոր առարկություն պատրաստելու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 17-ը` ժամը 12:00-ն»,- այս մասին լրագրողներին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: