Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.

Համացանց

«Առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ՝ ի պաշտպանություն Փայլանի». Արսեն Խառատյանը դիմել է նորընտրիր ԱԺ-ին

12:10, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
«Առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ՝ ի պաշտպանություն Փայլանի». Արսեն Խառատյանը դիմել է նորընտրիր ԱԺ-ին

Վրաստանի «Ալիք Մեդիա» լրատվական կայքի գլխավոր խմբագիր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի սիրելի գործընկերներ

Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից` Garo Paylan - Կարօ Փայլանի: Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տևական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա և իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռևս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պօլսում սպանված Ակոսի խմբագիր Հրանտ Դինքը:

Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաև պետք է ուղերձ հղի Գործադիրին, իսկ մասնավորապես Արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ և բանաձևեր ընդունելու ուղղությամբ: Խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին:

Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի և իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգը ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաև նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող Օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք:

Մեզ բոլորիս բարի և խաղաղ ընթացք...»:

| | |
1749 | 0
Facebook