Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդիրն առավել սուր է». Արթուր Ղազինյան

17:35, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
«Խնդիրն առավել սուր է». Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել` ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը: Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը: Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատապարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին: Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով և որոշել դատավճռի ճակատագիրը: Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն չկա փաստացի հաշտություն դատապարտյալի և տուժող կողմի ներկայացուցիչների միջև»:

6914 | 1
Facebook