Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.

Իրադարձություններ

Հրազենային վնասվածքով կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 21–ամյա քաղաքացի

21:45, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
Հրազենային վնասվածքով կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 21–ամյա քաղաքացի

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսավածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Նորիկ Բադեյանն է: Նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Ն. Բադեյանը և 32-ամյա Հարություն Մխոյանը Մռավյան փողոցի բնակիչ, 50-ամյա Արսեն Սարգսյանի տանը արևային էներրգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված Ա. Սարգսյանի անվամբ հաշվառված 12մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը, փորձել են տեսնել՝ արդյոք հրացանի փողի մեջ փամփուշտ կա, թե ոչ և, ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ժամանակ պատահաբար կրակվել է Ն. Բադեյանի ոտքին:

| | |
3638 | 0
Facebook