Խնդրում ենք սպասել...

Համացանց

Առողջապահության նախարարը նոր խորհրդական ունի

19:15, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
Առողջապահության նախարարը նոր խորհրդական ունի

Աշոտ Սարգսյանը նշանակվել է Առողջապահության նախարարի խորհրդական: Այս մասին Սարգսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր նշանակվել եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական: Պատրաստ եմ լսելու Հայաստանի բոլոր հիվանդանոցներին վերաբերող բողոքները և առաջարկությունները:

12 տարի աշխատելով պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնում՝ ներսից տիրապետում եմ իրավիճակին, բայց պետք է նաև ձեր օգնությունը համակարգն ավելի հասանելի ու հանրամատչելի դարձնելու համար:

Հուսով եմ կունենանք թափանցիկ, բաց, ընկերական համագործակցություն»,- գրել է նա:

5792 | 1
Facebook