Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խադիջա Իսմայիլովան շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական գործը

17:00, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
Խադիջա Իսմայիլովան շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական գործը

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան շահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական գործը, հաղորդում է «Эхо Кавказа» պարբերականը:

ՄԻԵԴ-ն այսօր քննել է լրագրողի բողոքի՝ կապված իր անձնական կյանքի իրավունքների խախտման հարցով ոչ արդյունավետ հետաքննության անցկացման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումից հետո Ադրբեջանը 2012թ. լրագրողին շանտաժի էր ենթարկել՝ հրապարակելով նրա անձնական կյանքի մասին տեսագրությունները: Անանուն նամակով լրագրողից պահանջել էին դադարեցնել հետաքննությունը: Դրանից հետո իշխանամետ կայքերը հոդվածներ էին հրապարկել, որում լրագրողին մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ լինելու համար:

ՄԻԵԴ-ի վճռով՝ Իսմայիլովան 15 հազար եվրո փոխհատուցում կստանա և ևս 1750 եվրո՝ դատական ծախսերի համար:

Իսմայիլովան հետաքննական լրագրությամբ է զբաղվում 2005-ից: Ալիևների ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին նա հետաքննությունների շարք էր հրապարակել 2010-2012թթ.:

6421 | 1
Facebook