Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսի և Ռուսաստանի միավորում չի լինի». Լուկաշենկո

16:15, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
«Բելառուսի և Ռուսաստանի միավորում չի լինի». Լուկաշենկո

Բելառուսի և Ռուսաստանի միությունը կարող է զարգանալ միայն իրավահավասարության սկզբունքով, ընդ որում, երկու պետությունների միավորման մասին խոսք չի գնում: Այս մասին, «Белта»-ի հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Չկա իրավահավասարություն՝ չկա միություն: Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավահավասարության հիմքով, և դա պետք է լինի երկու ժողովուրդների կամքով... Այդ իսկ պատճառով շատուշատ պատճառներով, ինքներդ եք հասկանում, երկու պետությունների միավորման մասին խոսք գնալ չի կարող»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ:

Նա նշել է, որ նման միավորման չի կարող դիմել նաև Ռուսաստանի ղեկավարությունը:

Բելառուսի նախագահը հստակեցրել է, որ երկու երկրները Միութենական պետության ստեղծման շուրջ համաձայնագիր են ստորագրել և զարգացրել հարաբերությունները՝ հիմնվելով այդ համաձայնագրի վրա: Բացի այդ, Լուկաշենկոյի խոսքով, երկու երկրների հարաբերություններում գրեթե խնդիրներ չկան: Լուկաշենկոյի խոսքով՝ մնում է միայն ռուսական շուկա բելառուսական ապրանքների մատակարարման հարցը, ինչը «անելանելի բնույթ» չի կրում:

6176 | 0
Facebook