Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը». Չավուշօղլու

14:40, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
«Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը». Չավուշօղլու

Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները կախված չեն ամերիկյան զորքերի դուրսբերումից: Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Եփրատի հյուսիսային ափին PKK/YPG ահաբեկչական խմբավորումների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները կախված չեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան կսկսի քրդերի դեմ հարձակումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը ձգձգի Սիրիայից իր զորքերի դուրսբերումը:

«Եթե դա տեղի ունենա և անհեթեթ արդարացումներ արվեն, ապա Թուրքիան կոչնչացնի քրդերին»,- հավելել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել էին հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

11200 | 0
Facebook