Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինացին iPhone-ի համար վաճառել է երիկամն ու հաշմանդամ դարձել

11:30, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
Չինացին iPhone-ի համար վաճառել է երիկամն ու հաշմանդամ դարձել

Չինաստանի բնակիչը iPhone գնելու համար վաճառել է երիկամն ու հաշմանդամ դարձել, հաղորդում է Лента-ն՝ Daily Mail-ի վրա հղումով:

Այժմ 24-ամյա երիտասարդը տառապում է երիկամային անբավարարությամբ:

Չինացին որոշել էր iPhone և iPad գնել 2011թ., երբ 17 տարեկան էր, սակայն նրա ծնողներն իրենց նման շքեղություն թույլ տալ չեն կարողացել: Այդ ժամանակ երիտասարդը որոշել է դիմել օրգանների վաճառքով զբաղվող անձանց օգնությանը: Վիրահատության արդյունքում նա 22 հազար յուան է ստացել և գնել գաջետները: Սակայն վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը վատացել է, երիկամային անբավարարություն է սկսվել:

Իրավապահները ձերբակալել են անօրինական վիրահատություն կատարած բժիշկներին և 3 միջնորդների, ովքեր կազմակերպել են վիրահատությունը: Միջնորդներին 3-5 տարվա ազատազրկման են դատապարտել, իսկ բժիշկներին՝ 3 տարի: Տուժածի ընտանիքը որպես փոխհատուցում 1,47 միլիոն յուան է ստացել:

Չինացին iPhone-ի համար վաճառել է երիկամն ու հաշմանդամ դարձել
Չինացին iPhone-ի համար վաճառել է երիկամն ու հաշմանդամ դարձել
7630 | 0
Facebook