Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում մեկնարկել է նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը: Պատգամավորներին մանդատներ կհանձնի Սարահարթի 103-ամյա բնակչուհին:
ԱԺ առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին:
Հիշեցնենք, որ խորհրդարանում լինելու է քաղաքական 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 26 մանդատ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 18 մանդատ: