Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել էր: «Դատախազությունն ու քննիչն ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին դատավորին, քննարկվեց հարցը, պաշտպանական կողմն առարկեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել, վաղվա նիստը տեղի չի ունենա, եթե որոշեց չհայտնել, վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի»,- երեկ այս մասին ասել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը: