Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է քաղաքապետարանի աշխատանքից

15:35, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է քաղաքապետարանի աշխատանքից

Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի քաղաքապետարան: Լրագրողներին փոխանցել են, որ փակ հանդիպում է անցկացվել խմբակցության հետ: Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցեր է բարձրացրել, որոնց ուղղությամբ իրականացվող աշխատանքները բավարար չեն: Նա իր դժգոհությունն է հայտնել նաև տոնական օրերին աղբահանության վերաբերյալ բնակիչների բարձրացրած բողոքների մասին: Ըստ լուրերի՝ վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության աշխատանքը տեսանելի չէ և որ պետք է ոչ թե բարկանալ կամ քննադատել ավագանու ընդդիմադիր անդամներին՝ հնչեցրած խնդիրների համար, այլ մտածված արձագանքել և աշխատել արդյունավետ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
29318 | 12
Facebook