Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքմենստանի պետական կառույցներին պարտավորեցրել են գնել նախագահի ճերմակած մազերով նկարները

14:25, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
Թուրքմենստանի պետական կառույցներին պարտավորեցրել են գնել նախագահի ճերմակած մազերով նկարները

Թուրքմենստանի պետական կառույցներին պարտավորեցրել են գնել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ճերմակած մազերով նկարները:

Նախկին նկարներում Բերդիմուհամեդովը սև մազերով է պատկերված, այժմ նրա մազերը ճերմակել են, հաղորդում է «Радио Азатлык»-ը:

Պետական կառույցներին աշխատակիցները ստիպված են եղել 95-ական ռուբլի հավաքել՝ նոր նկարներ գնելու համար:

Նշվում է, որ նախագահի նկարները պետք է կախված լինեն դպրոցներում, հիվանդանոցներում, նախարարություններում, իրավապահ համակարգում, սպորտային օբյեկտներում և համերգասրահներում, ինչպես նաև օդանավակայաններում և ինքնաթիռներում:

Հաղորդվում է նաև, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկումներ են անցկացնում նույնիսկ տներում՝ նախագահի նկարը «ոչ պատշաճ» օգտագործելու առնչությամբ: Մասնավորապես, ուժայինները զուգարաններում նախագահի պատկերով թերթեր են փնտրում: Խախտում հայտնաբերելու դեպքում աշխատանքից ազատում և վարչական պատասխանատվություն է սպառնում:

8438 | 1
Facebook