Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսպես են թուրքերը «վերականգնել» Փահլավունյաց կամ Պարոնի պալատը Անիում». Ռուբեն Շուխյան

17:50, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
«Այսպես են թուրքերը «վերականգնել» Փահլավունյաց կամ Պարոնի պալատը Անիում». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես են թուրքերը «վերականգնել» Փահլավունյաց կամ Պարոնի պալատն Անիում և ցուցանակի վրա նշել որպես «Սելջուկյան պալատ»: 2016-ից Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքի ողջ տարածքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Կարծում ենք, որ պետք է հստակ պահանջներ ներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և թուրքական կողմին, որ Անիում ցանկացած նմանատիպի վերականգնողական միջամտություն և ծանուցող ցուցանակների տեղադրում պետք է պարտադիր համաձայնեցվի Հայաստանի համապատասխան մասնագետների հետ»:

8449 | 2
Facebook