Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

«Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը. «Коммерсант»

12:40, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
«Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը. «Коммерсант»

«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացավ 2019-ից 10%-ով գազի գինը թանկացնելու շուրջ համաձայնության հասնել Հայաստանի նոր իշխանությունների հետ, գազի գինը թանկացավ «Գազպրոմ Արմենիա»-ի համար, սակայն դա չի ազդի ներքին սակագների վրա, գրում է «Коммерсант» պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին ստորագրեցին գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը, որով Վրաստանի սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019-ից բարձրանում է 10%-ով՝ կազմելով 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար:

«Պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի շուրջ «Գազպրոմը» ստիպված եղավ բանակցություններ վարել Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018թ. գարնանը երկրում հեղաշրջման արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո ռուսական պետական կառույցների հետ Երևանի հարաբերությունները բարդացան: Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեն հարկային խախտումներ գրանցեց գազալցակայաններում, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ընկերությանը պատկանող «Ավտոգազ»-ում: Այնուհետ հարկային պահանջներ ներկայացվեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ձեռնարկության դեմ: Գազային ընկերությունը հերքեց մեղադրանքներն ու հայտարարեց, որ 2 տարի շարունակ կրել է տարեկան 27,6 միլիոն դոլարի վնաս: Կառավարությունը պնդում էր, որպեսզի 2019-ից նվազեցվեն գազի գները: Արդյունքում համաձայնության հասան, որ գազի գինը կավելանա, սակայն ներքին շուկայի սակագները՝ ոչ (290 դոլար՝ 1000 խմ դիմաց)»,- գրում է պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Մհեր Գրիգորյանը հունվարի 7-ին հայտարարել է, որ հայ սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումները «Գազպրոմ Արմենիան» և կառավարությունը կսկսեն հունվարի 8-ից: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ТАСС-ին հայտնել է, որ «պետության կողմից սուբսիդավորման մասին խոսք չի գնում»: Պարբերականի հաղորդմամբ՝ այդ մասին նաև հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

Ռուս փորձագետների խոսքով՝ «Գազպրոմ»-ի և ՀՀ նոր իշխանությունների համաձայնությունները կարող են հանգեցնել նրան, որ «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը: Փորձագետների կարծիքով՝ այն պայմաններում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության նկատմամբ, տարօրինակ կլիներ ակնկալել Հայաստանի ներսում ռեսուրսի պահպանում:

| | |
5597 | 1
Facebook