Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվն աճել է

12:00, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվն աճել է

Վրաստանում մեկ ամսվա ընթացքում խոզի գրիպից 13 մարդ է մահացել, հաղորդում է Sputnik Georgia-ն: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մահվան հիմնական պատճառները հիվանդների մոտ քրոնիկ հիվանդություններն են ու ժամանակին բուժօգնության չդիմելը:

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ Վրաստանում խոզի գրիպի մոտ 160 դեպք է գրանցվել:

Երկրում կարանտին չի հայտարարվել: Վրաստանի առողջապահության նախարարությունը բնակիչներին հորդորել է հիվանդության առաջին ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

9199 | 0
Facebook