Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

11:10, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

Եվրոմիությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, հաղորդում է Euronews-ը: Նիդերլանդների, Բելգիայի և Դանիայի իշխանություններն Իրանին մեղադրում են եվրոպական երկրներում հարձակումների համար:

Twitter-ի իր էջում Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հայտնել է, որ սահմանափակող միջոցներն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ կապված եվրոպական տարածքում հանցագործությունների հետ:

«ԵՄ-ի ազդանշանն էր այն մասին, որ նման պահվածք Եվրոպայում չենք հանդուրժի»,- գրել է նախարարը:

Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն հունվարի 9-ից:

Բրյուսելում ակնկալում են, որ Իրանը կհամագործակցի՝ իր դեմ ուղղված հարցերին պատասխանելու և անհրաժեշտ հետաքննություն անցկացնելու համար:

Նշվում է, որ հարձակումներն իրականացվել են Նիդերլանդների Ալմերե և Հաագա քաղաքներում 2015 և 2017թթ.: 2018թ. ամռանն Իրանի դեսպանը կանչվել էր Նիդերլանդների ԱԳՆ, երկրից արտաքսվել էր իրանական դեսպանատան 2 աշխատակից:

6740 | 0
Facebook