Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ

10:40, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ

ԱՄՆ-ը պետք է ուժգնացնի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը, սակայն Դեմոկրատական կուսակցությունը հրաժարվում է խոստովանել այդ խնդիրը: Այս մասին, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Օվալաձև առանձանասենյակից ազգին հղած ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ դեռևս չի սահմանվի՝ չնայած նրան, որ դա կստիպեր Կոնգրեսին հաստատել երկրի բյուջեն:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, այս երեկո դիմում եմ ձեզ՝ կապված մեր հարավային սահմանին անվտանգության ոլորտի ճգնաժամի և աճող հումանիտար ճգնաժամի հետ: Ամեն օր մաքսային և սահմանային ծառայությունների աշխատակիցները բախվում են անօրինական ներգաղթյալների հետ, ովքեր փորձում են ներթափանցել մեր երկիր: Մենք նրանց պահելու համար այլևս տեղ չունենք, մենք նրանց իրենց հայրենիք արագ վերադարձնելու հնարավորություն չունենք»,- ասել է Թրամփը: Բացի այդ, Թրամփը հավաստիացրել է, որ վերջ կդնի այդ խնդրին:

8650 | 0
Facebook