Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենատն արգելափակել է Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

10:10, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
Սենատն արգելափակել է Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

ԱՄՆ Սենատին երեկ չի հաջողվել քվեարկություն անցկացնել՝ կապված Սիրիայի կառավարությանն օգնություն տրամադրելու համար պատժամիջոցների սահմանում ենթադրող օրինագծի հաստատման հարցի հետ:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը կրել է «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» անվանումը, որին հավանություն է տվել 100 սենատորներից 2/3-րդից էլ քիչ մասը:

Դեմոկրատները սկզբնապես հայտարարել են, որ հավանություն չեն տալիս որևէ օրինագծի, որն ուղղված չէ «շաթդաունի» (կառավարության աշխատանքի դադարեցում) դադարեցմանը:

Արդյունքում օրինագծի հետագա քննարկման ժամանակ կողմ է քվեարկել ընդամենը 56 սենատոր, սակայն անհրաժեշտ էր 60-ի համաձայնությունը:
     Բացի այդ, փաստաթուղթը սահմանափակումներ է սահմանում Սիրիայի ամենամոտ դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի դեմ՝ Դամասկոսին ռազմական և այլ աջակցության համար:

Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների ներքո է հայտնվում «օտարերկրյա անձը, ով կապ ունի զինված ուժերի հետ և գիտակցաբար որպես զինվորական գործում է Սիրիայի տարածքում՝ Ռուսաստանի կամ Իրանի կառավարությունների անունից»:

7454 | 0
Facebook