Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ-ում պաշտոնանկություններ են. Արա Սաղաթելյանը դիմում է գրելու, Սոֆի Մխեյանի հայրը պայքարում է. «ՀԺ»

09:45, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
ԱԺ-ում պաշտոնանկություններ են. Արա Սաղաթելյանը դիմում է գրելու, Սոֆի Մխեյանի հայրը պայքարում է. «ՀԺ»

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա:

Տեղեկություններ կան, որ առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նաև նրա տեղակալներ Արսեն Բաբայանը և Ռուբեն Գրիգորյանը: Սակայն իր պաշտոնում մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ նա այս ընթացքում փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ, իր պաշտոնը պահպանելու համար:

Ի դեպ, Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է:

Մանրամասները՝ թերթի համարում:

6054 | 1
Facebook