Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Բոլթոնի հայտարարությունից հետո հրաժարվել է նրա հետ հանդիպումից

17:00, երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ.
Էրդողանը Բոլթոնի հայտարարությունից հետո հրաժարվել է նրա հետ հանդիպումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրաժարվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից: Այս մասին, Haberler-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Նրա խոսքով՝ հանդիպման չեղարկման պատճառ է դարձել Բոլթոնի հայտարարությունը: Բոլթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս չի բերի Սիրիայից իր զորքերը, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն խոստացել հարձակում չգործել Սիրիայի քրդերի վրա:

Էրդողանը Բոլթոնի հայտարարությունն «անընդունելի» է անվանել:

«Բոլթոնը մեծ սխալ է գործում, նրա հայտարարությունն անընդունելի է: Նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, թե Թուրքիան Սիրիայում սպանում է քրդերին, փորձում են ստուգել միջազգային հանրության տրամադրվածությունը»,- ասել է նա:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան մոտ ժամակաները Սիրիայի հարցով «վճռական գործողությունների» կանցնի:

12941 | 3
Facebook