Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

Ղազախստանի ՆԳՆ-ն դիմել է Նարեկ Գուրուրյանին

10:50, երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ.
Ղազախստանի ՆԳՆ-ն դիմել է Նարեկ Գուրուրյանին

Ղազաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին, հաղորդում է Zakon.kz-ը:

Գերատեսչության ներքին և արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևի խոսքով՝ գործով 8 ձերբակալված կա, իսկ կասկածյալներից մեկը՝ քաղաքացի Գուրուրյանը, գտնվում է հետախուզման մեջ:

«Հետաքննվող գործի շրջանակում ոստիկանները մեկնել են նրա հնարավոր գտնվելու վայրեր: Համացանցում կասկածյալի ուղերձի հայտնվելու հետ կապված նրա հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների տվյալները: Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ հետաքննություն ու Գուրուրյանին խորհուրդ տալիս իրավիճակի ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար ինքնակամ հանձնվել ոստիկանությանը»,- ասել է Սադուբաևը:

Ավելի վաղ Ն. Գուրուրյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել:

| | |
10750 | 0
Facebook