Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Բռնակոթում որդին սպանել է հորը

22:45, կիրակի, 06 հունվարի, 2019 թ.
Բռնակոթում որդին սպանել է հորը

Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։

Պարզվել է, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հայտնաբերել են կասկածյալ Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին և ձերբակալվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։

Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածը ալկոհոլի ազդեցության տակ փորձել ՝ սպանել կնոջը, սակայն որդին հոր ձեռքից խլել է դանակն ու սպանել նրան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
14067 | 0
Facebook