Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հունվարին կհանդիպեն Ռուսաստանում: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ երկու երկրների առաջնորդները կքննարկեն Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Անկարային Մոսկվայի կողմից С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը:
Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի Էրդողանն ու Պուտինը 7 հանդիպում են անցկացրել և 18 հեռախոսազրույց ունեցել: