Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը բանակցություններ կվարեն Ռուսաստանում

15:20, կիրակի, 06 հունվարի, 2019 թ.
Պուտինն ու Էրդողանը բանակցություններ կվարեն Ռուսաստանում

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հունվարին կհանդիպեն Ռուսաստանում: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ երկու երկրների առաջնորդները կքննարկեն Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Անկարային Մոսկվայի կողմից С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը:

Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի Էրդողանն ու Պուտինը 7 հանդիպում են անցկացրել և 18 հեռախոսազրույց ունեցել:

8245 | 0
Facebook