Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիան անկարգությունները կանխելու համար զորք է ուղարկել երկրի հյուսիս

12:00, կիրակի, 06 հունվարի, 2019 թ.
Բրազիլիան անկարգությունները կանխելու համար զորք է ուղարկել երկրի հյուսիս

Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հյուսիսային Ֆորտալեզա քաղաք մոտ 300 զինծառայող կուղարկվի, ովքեր կպայքարեն աճող հանցավոր բռնության դեմ, հաղորդում է Al Jazeera-ն:

Զինծառայողները կհսկեն քաղաքն ու ողջ Սեարա նահանգը, որպեսզի կանխեն խանութների, բանկերի և ավտոբուսների վրա հարձակումները:

Երկրի արդարադատության նախարարությունը կոչ է արել հատուկ գործողություններ իրականացնել՝ այս շաբաթ գրանցված տասնյակ հարձակումներից հետո: Այդ հարձակումները, տեղի լրատվամիջոցների խոսքով, ուղղված են բանտերում նոր կոշտ միջոցների դեմ:

Երկրի իշխանությունները որոշել են զորք մտցնել նախագահ Ժայիր Բոլսոնարուի երդմնակալության արարողությունից մի քանի օր անց, ով ընտրվել էր այդ պաշտոնին՝ երկրում հանցավորության դեմ պայքարի խոստումով:

8797 | 0
Facebook