Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2019-ի առաջին 4 օրում տուգանային հրապարակ է տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց

18:15, ուրբաթ, 04 հունվարի, 2019 թ.
2019-ի առաջին 4 օրում տուգանային հրապարակ է տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց

Հունվարի 1-ի ժամը 00.01-ից հունվարի 4-ի ժամը 12.00-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:

Միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:

5958 | 1
Facebook