Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի (ծնված 1997թ.) նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնում է Nur.kz-ն։
«Ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 3 տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քայիր Խամիտովիչ: Վերջինները կասկածվում են ծանր հանցանք կատարելու համար: Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Ինչպես նաև հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ»,- ասվում է Կարագանդայի մարզի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերոնշյալ ռեստորանի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ամանորի միջոցառման ժամանակ: Ծեծկռտուքի հետևանքով մահացել էր Կարագանդայի 23-ամյա բնակիչը: